16:38 16 հունվարի, 2014Դահուկավազքի Հայաստանի առաջնության հաղթողներն արդեն հայտնի են: Հայաստանի բացարձակ չեմպիոնի կոչումը Սոչիի Օլիմպիական խաղերում Հայաստանի դեռեւս միակ օլիմպիական Սերգեյ Միքայելյանինն է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Ծաղկաձորում մեկնարկել էր դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Առաջնությունն անցկացվեց երեք մրցաձեւերում` ազատ ոճ, դասական ոճ եւ դասական սպրինտ:
«15 կմ ազատ ոճում տղաների մրցապայքարում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը կրկին նվաճել է Սերգեյ Միքայելյանը, ով ունի նաեւ Սոչիի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Սոչի-2014-ի ուղեգրերի հավակնորդներ Արթուր Եղոյանը եւ Թադեւոս Պողոսյանը: 10 կմ դասական ոճում առաջին, երկրորդ տեղերը կրկին զբաղեցրել են Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը, իսկ երրորդը տեղը բաժին հասավ Արա Գրիգորյանին: 1,1 կմ դասական սպրինտում հաղթանակը կրկին Սերգեյ Միքայելյանինն է: Կանանց մրցապայքարում 10 կմ ազատ ոճում չեմպիոն է դարձել Կատյա Գալստյանը, անցյալ տարվա բացարձակ չեմպիոն Սյուզաննա Վարոսյանը երկրորդ տեղում է, երրորդ տեղում Աննա Մխիթարյանն է: 5 կմ դասական ոճում մրցանակային տեղերը կիսել են` առաջին տեղ Սյուզաննա Վարոսյանը, երկրորդ, երրորդ տեղ`Աննա Մխիթարյան եւ Կատյա Գալստյան: 1,1 կմ դասական սպրինտում առաջինը մրցատարածությունը հաղթահարել է Աննա Մխիթարյանը»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.