Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի՝ Լեւերկուզենի «Բայերի» հետ խաղում։
Մխիթարյանը կատարել է մեկ հարված, որը շեղ է ընթացել։ Նա գնդակին դիպչել է 65 անգամ, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 80 տոկոս։
Հենրիխը մեկ անգամ հաղթել է օդային մենապայքարում։ 24-ամյա ֆուտբոլիստըի նկատմամբ չորս անգամ խախտել են կանոնները։ 80-րդ րոպեին նա դեղին քարտ է ստացել։ Մխիթարյանի գնահատականն է 6.56։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» պարտվել է 0։1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում