21:40  ,  21 ապրիլի, 2024

«Բայերը» շարունակեց անպարտելի շարքը (տեսանյութ)

Լեւերկուզենի «Բայերը» չեմպիոնի կարգավիճակում առաջին հանդիպումն անցկացրեց Բունդեսլիգայում՝ 30-րդ տուրում հյուրընկալվելով Դորտմունդի «Բորուսիային»։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը ավելացված 7-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

«Բայերը» շարունակեց անպարտելի շարքը՝ այն հասցնելով 45 անընդմեջ հանդիպման։

«Բայերը» վաստակել է 80 միավոր, «Բորուսիան» 57 միավորով 5-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բայեր»՝ 1:1 (տեսանյութ)

Նիկլաս Ֆյուլկրուգ, 81 - Յոսիպ Ստանիշիչ, 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում