Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը՝ «Բայերի» դեմ

10:29   9 դեկտեմբերի, 2013

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի՝ Լեւերկուզենի «Բայերի» հետ խաղում։

Մխիթարյանը կատարել է մեկ հարված, որը շեղ է ընթացել։ Նա գնդակին դիպչել է  65 անգամ, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 80 տոկոս։

Հենրիխը մեկ անգամ  հաղթել է օդային մենապայքարում։ 24-ամյա ֆուտբոլիստըի նկատմամբ չորս անգամ խախտել են կանոնները։ 80-րդ րոպեին նա դեղին քարտ է ստացել։ Մխիթարյանի գնահատականն է 6.56։ 

Հիշեցնենք, որ «Բորուսիան» պարտվել է 0։1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։