22:23  ,  20 ապրիլի, 2024

«Բավարիայի» հաղթանակը՝ 5:1 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Ունիոն Բեռլինին» եւ հաղթեց 5:1 հաշվով։

«Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը։

«Բավարիան» 66 միավորով երկրորդն է եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Շտուտգարտից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ունիոն Բեռլինը» 14-րդն է՝ 29 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ունիոն Բեռլին» - «Բավարիա»՝ 1:5 

Յորբե Վերտեսեն, 90+1 - Լեոն Գորեցկա, 29, Հարի Քեյն, 45+1, Թոմաս Մյուլեր, 53, 66, Մատիս Տել, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում