Անապայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը նվաճեց ոսկե մեդալ: 48 կգ քաշային կարգի եզրափակիչում Դավիթ Ասատրյանն առավելության հասավ ռուսաստանցի Մագոմեդգաջի Ասեւովի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչներից Անապայում բրոնզե մեդալով բավարարվեց 70 կգ քաշային Վարդան Քոսյանը, ով պարտվել էր կիսաեզրաափակիչում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում