19:46  ,  8 նոյեմբերի, 2013

Դոների մարզիչ. Վիկ Դարչինյանը շատ վտանգավոր է, քանի որ կորցնելու ոչինչ չունի

Դարչինյանն իսկապես ատում է Նոնիտոյին։ Վիկը կարող է շատ վտանգավոր մրցակից լինել, քանի որ նա կորցնելու ոչինչ չունի, ասել է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոների գործակալ Ռոբերտ Գարսիան՝ խոսելով պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ մենամարտի մասին, որը կկայանա նոյեմբերի 9-ին Տեխասում։

«Վստահ եմ, որ Դարչինյանը ջանք չի խնայել մարզումներին, քանի որ ցանկանում է ռեւանշի հասնել։ Այժմ նա ստացել է այդ հնարավորությունը եւ ամեն ինչ կանի այս մենամարտում հաղթելու համար»,- ասել է Գարսիան։

Իր հերթին Դոները հայտարարել է, որ կրկին կհաղթի հայ բռցնքամարտիկին, ինչպես դա արել է 6 տարի առաջ։

«Երբեք այսպիսի մեծ ցանկություն չունեի մրցակցիս ապացուցելու, որ նա սխալվում է»,- ֆիլիպինցու խոսքը մեջբերում է abs-cbnnews-ը։

Հիշեցնենք, որ 2007-ին աշխարհին անհայտ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ մինչեւ այդ պարտություն չկրած Վիկ Դարչինյանի նկատմամբ։ Նոյեմբերի 9-ին բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթեւ քաշային կարգում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով