19:46 8 նոյեմբերի, 2013Դարչինյանն իսկապես ատում է Նոնիտոյին։ Վիկը կարող է շատ վտանգավոր մրցակից լինել, քանի որ նա կորցնելու ոչինչ չունի, ասել է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոների գործակալ Ռոբերտ Գարսիան՝ խոսելով պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ մենամարտի մասին, որը կկայանա նոյեմբերի 9-ին Տեխասում։
«Վստահ եմ, որ Դարչինյանը ջանք չի խնայել մարզումներին, քանի որ ցանկանում է ռեւանշի հասնել։ Այժմ նա ստացել է այդ հնարավորությունը եւ ամեն ինչ կանի այս մենամարտում հաղթելու համար»,- ասել է Գարսիան։
Իր հերթին Դոները հայտարարել է, որ կրկին կհաղթի հայ բռցնքամարտիկին, ինչպես դա արել է 6 տարի առաջ։
«Երբեք այսպիսի մեծ ցանկություն չունեի մրցակցիս ապացուցելու, որ նա սխալվում է»,- ֆիլիպինցու խոսքը մեջբերում է abs-cbnnews-ը։
Հիշեցնենք, որ 2007-ին աշխարհին անհայտ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ մինչեւ այդ պարտություն չկրած Վիկ Դարչինյանի նկատմամբ։ Նոյեմբերի 9-ին բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթեւ քաշային կարգում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.