Դարչինյանն իսկապես ատում է Նոնիտոյին։ Վիկը կարող է շատ վտանգավոր մրցակից լինել, քանի որ նա կորցնելու ոչինչ չունի, ասել է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոների գործակալ Ռոբերտ Գարսիան՝ խոսելով պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ մենամարտի մասին, որը կկայանա նոյեմբերի 9-ին Տեխասում։
«Վստահ եմ, որ Դարչինյանը ջանք չի խնայել մարզումներին, քանի որ ցանկանում է ռեւանշի հասնել։ Այժմ նա ստացել է այդ հնարավորությունը եւ ամեն ինչ կանի այս մենամարտում հաղթելու համար»,- ասել է Գարսիան։
Իր հերթին Դոները հայտարարել է, որ կրկին կհաղթի հայ բռցնքամարտիկին, ինչպես դա արել է 6 տարի առաջ։
«Երբեք այսպիսի մեծ ցանկություն չունեի մրցակցիս ապացուցելու, որ նա սխալվում է»,- ֆիլիպինցու խոսքը մեջբերում է abs-cbnnews-ը։
Հիշեցնենք, որ 2007-ին աշխարհին անհայտ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ մինչեւ այդ պարտություն չկրած Վիկ Դարչինյանի նկատմամբ։ Նոյեմբերի 9-ին բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթեւ քաշային կարգում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:02 , 21 նոյեմբերի
11:30 , 21 նոյեմբերի
09:06 , 21 նոյեմբերի
01:35 , 21 նոյեմբերի
01:26 , 21 նոյեմբերի 
00:20 , 21 նոյեմբերի
23:29 , 20 նոյեմբերի
22:19 , 20 նոյեմբերի 
21:03 , 20 նոյեմբերի
20:34 , 20 նոյեմբերի