17:13  ,  18 հոկտեմբերի, 2013

Աշխարհի առաջնություն. Նարեկ Աբգարյանի հաղթական մեկնարկը

Ղազախստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթական մեկնարկ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը։ 52 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը 3։0 հաշվով առավելության հասավ մակեդոնացի Մումին Վելիի նկատմամբ։

Հոկտեմբերի 20-ին 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կմենամարտի 1/16 եզրափակիչում։

Հիշեցնենք, որ 56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/32 եզրափակիչում 3։0 հաշվով պարտության է մատնել Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆային։

69 կգ քաշային Արման Ամիրխանյանը 1/32 եզրափակիչում 3։0 հաշվով առավելության է հասել իսրայելցի Արտյոմ Մասիլիի նկատմամբ։

75 կգ քաշային Արման Հովիկյանը (Հայաստան) 1/32 եզրափակիչում 1։2 հաշվով պարտվել է հարավկորեացի Ջեյմին Յոնգին։

46-49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը 1/32 եզրափակիչում պարտվել է կոստառիկացի Դավիդ Ռոդրիգեսին։

64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը նույնպես 1/32 եզրափակիչում պարտվել է բելառուս Եվգենի Դոհալյավեցին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English