16:42  ,  16 հոկտեմբերի, 2013

Spartak.com. Օզբիլիսը եւ Մովսիսյանն արժանի խաղ ցուցադրեցին

Մոսկվայի «Սպարտակը» պաշտոնական հաղորդագրության մեջ անդրադարձել է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա - Հայաստան հանդիպման ժամանակ՝ ռուսական ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսի խաղին։

«Սպարտակի» խաղացողներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը մասնակցեցին 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին, որում հայերը ոչ ոքի խաղացին իտալացիների հետ։ Խաղի հինգերորդ րոպեին Մովսիսյանը բացեց հանդիպման հաշիվը։ Նա ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցեց Աստորիին, եւ դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը։

Ցավոք, Հայաստանի հավաքականին չհաջողվեց հաղթել։ «Սպարտակի» ֆուտբոլիստները, ինչպես նաեւ ամբողջ հավաքականը, արժանի խաղ ցուցադրեցին։ Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Օզբիլիսը փոխարինվեց 78-րդ րոպեին»,- փոխանցում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Իտալիա - Հայաստան հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2, իսկ Մովսիսյանը դարձել է հյուրերի առաջին գոլի հեղինակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով