14:16  ,  16 հոկտեմբերի, 2013

Ինսինյե. Տխրել ենք Հայաստանի հետ խաղի արդյունքի պատճառով

Իտալիայի հավաքականի կազմում առաջին անգամ խաղացի «Սան Պաոլո» ստադիոնում։ Դա աննկարագրելի զգացողություն է։ Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, որոնք վանկարկում էին անունս, հայտարարել է «Նապոլիի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Լորենցո Ինսինյեն՝ մեկնաբանելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական վերջին՝ Հայաստանի հավաքականի հետ խաղը՝ 2։2։

«Ընտրական փուլում պարտություն չկրեցինք, եւ դա մեզ լրացուցիչ վստահություն է ներշնչում։ Սակայն, տխրել ենք Հայաստանի հետ խաղի արդյունքի պատճառով։ Կարեւորն այն է, որ չպարտվեցինք եւ պայքարեցինք մինչեւ վերջ։ Լավ պահ ունեի, երբ շրջանցեցի պաշտպանին եւ գնդակը պտտեցրեցի դեպի հեռավոր անկյունը։ Եթե ինձ հաջողվեր աչքի ընկնել, ապա դա հրաշալի կլիներ»,- Ինսինյեի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ իտալացի հարձակվողը Հայաստանի հավաքականի դեմ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով