14:16 16 հոկտեմբերի, 2013Իտալիայի հավաքականի կազմում առաջին անգամ խաղացի «Սան Պաոլո» ստադիոնում։ Դա աննկարագրելի զգացողություն է։ Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, որոնք վանկարկում էին անունս, հայտարարել է «Նապոլիի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Լորենցո Ինսինյեն՝ մեկնաբանելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական վերջին՝ Հայաստանի հավաքականի հետ խաղը՝ 2։2։
«Ընտրական փուլում պարտություն չկրեցինք, եւ դա մեզ լրացուցիչ վստահություն է ներշնչում։ Սակայն, տխրել ենք Հայաստանի հետ խաղի արդյունքի պատճառով։ Կարեւորն այն է, որ չպարտվեցինք եւ պայքարեցինք մինչեւ վերջ։ Լավ պահ ունեի, երբ շրջանցեցի պաշտպանին եւ գնդակը պտտեցրեցի դեպի հեռավոր անկյունը։ Եթե ինձ հաջողվեր աչքի ընկնել, ապա դա հրաշալի կլիներ»,- Ինսինյեի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ իտալացի հարձակվողը Հայաստանի հավաքականի դեմ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.