12:38  ,  16 հոկտեմբերի, 2013

Մարկետի. Խաղի սկզբնամասում հայերը մեծ ճնշում էին գործադրում մեր պաշտպանության վրա

Հանդիպման սկզբնամասում Հայաստանի հավաքականը մեծ ճնշում էր գործադրում, ինչի արդյունքում հաճախակի էինք սխալվում եւ գոլ բաց թողեցինք, հայտարարել է «Լացիոյի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական վերջին՝ Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին՝ 2։2։

«Չհաջողվեց ցուցադրել մեր խաղը։ Ամոթ է, որ չկարողացանք հաղթել, քանի որ շատ գոլային պահեր ստեղծեցինք, հատկապես՝ երկրորդ խաղակեսում։ Ոչ ոքին չի գոհացնում մեզ։ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մեկնարկային 20 րոպեն ցույց տվեց, որ պետք է բարելավենք մեր խաղը։ Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք գործում»,-  Մարկետիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Մարկետին Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում փոխարինում էր Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով