11:27  ,  16 հոկտեմբերի, 2013

Պրանդելի. Չէինք պատրաստվում համակերպվել պարտության հետ

Հանդիպումը շատ վատ սկսեցինք. դա վերաբերում է մեկնարկային 20 րոպեներին։ Դրանից հետո բարձրացրինք տեմպը եւ սկսեցինք լավ գործել, հայտարարել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական վերջին՝ Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին՝ 2։2։

«Ցավոք, կրկին գնդակ բաց թողեցինք կոպիտ սխալի պատճառով, սակայն չէինք պատրաստվում համակերպվել պարտության հետ։ Տեսնում էի ֆուտբոլիստների, որոնք չէին պատրաստվում հանձնվել, իսկ դա դրական նշան է։

Տղաներին ասացի, որ նրանք պարտավոր են լավ ֆուտբոլ խաղալ, եւ այժմ նրանց համար սկսվում է աշխարհի առաջնության ընտրությունը, քանի որ գնահատելու եմ յուրաքանչյուր խաղը։

Իտալիան եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց՝ առանց պարտության»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը 10 խաղից հետո ավարտեց 13 միավորով եւ բուլղարացիների հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: B խմբում 22 միավորով հաղթեցին իտալացիները, իսկ Դանիայի հավաքականը 16 միավորով գրավեց երկրորդ տեղը, սակայն դանիացիները չստացան անցումային խաղերի մասնակցելու իրավունք, քանի որ B խմբի երկրորդ տեղի թիմի արդյունքը վատագույնն էր 9 խմբերի մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով