Կարծում եմ՝ հնարավորություն ունեմ մեծ դեր խաղալ այս խաղում, եւ դա է իմ նպատակը։ Այստեղ լինելը մեծ պատիվ է ինձ համար, հայտարարել է «Լացիոյի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Ավելի վաղ տանտերերի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել էր, որ հոկտեմբերի 15-ին կայանալիք խաղում իտալացիների դարպասը կպաշտպանի հենց Մարկետին։
«Ցանկանում ենք հետաքրքիր հանդիպում ցուցադրել մեր երկրպագուների համար։ Բուֆոնի նշանակությունն անգնահատելի է, եւ ես գիտեմ, թե ինչպիսին է իմ դերը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հանդիպմանը, ապա դիտել եմ առաջին խաղի տեսագրությունը։ Մարզիչը մեզ հիշեցրել է, որ Հայաստանը բարդ մրցակից է։ Հարկավոր է չափազանց զգոն լինել»,- Մարկետիի խոսքը մեջբերում է calcissimo.com-ը։
Հիշեցնենք, որ 9 տուրից հետո B խումբը 21 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը։ 13-ական միավոր ունեն Դանիան եւ Բուլղարիան, իսկ Հայաստանը եւ Չեխիան՝ 12-ական միավոր։ Մալթան 3 միավորով եզրափակում է աղյուսակը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի