10:40  ,  12 հոկտեմբերի, 2013

Պրանդելի. Հայաստանի հավաքականի հետ բարդ հանդիպում է սպասվում

Հանդիպման ժամանակ չի կարելի կորցնել զգոնությունը, սակայն դուրս մնացինք խաղից եւ առաջին խաղակեսի վերջնամասում գնդակ բաց թողեցինք, հայտարարել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին։ Իտալացի մասնագետը խոսել է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Դանիայի հավաքականի հետ հանդիպման մասին։

«Երկրորդ խաղակեսի մեկնարկում միայն պաշտպանվում էինք։ Հավաքականը լավ է խաղում, երբ նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը, իսկ այն կորցնելուց հետո ավելի խոցելի է  դառնում։ Երբ տիրեցինք գնդակին, սկսեցինք գոլային պահեր ստեղծել։

Բալոտելին չի խաղացել վնասվածքի պատճառով, սակայն հույս ունեմ, որ նա կապաքինվի։ Հայաստանը պայքարում է երկրորդ տեղի համար, այդ պատճառով խաղը բարդ է լինելու։ Ցանկանում ենք ընտրական փուլն ավարտել առանց պարտությունների»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Դանիա - Իտալիա հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով