00:06  ,  12 հոկտեմբերի, 2013

Իտալացիները Կոպենհագենում վերջին վայրկյաններին խուսափեցին պարտությունից

Ֆուտբոլի Դանիայի եւ Իտալիայի հավաքականները ոչ ոքի խաղացին աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում: Կոպենհագենում գրանցվեց 2:2 հաշիվը, թեեւ մինչեւ խաղի ավելացված ժամանակը դանիացիները մեկ գնդակի առավելություն ունեին:

Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց անգլիական «Սաութհեմփթոնի» իտալացի հարձակվող Պաբլո Օսվալդոն, ում գոլին դանիացիներն առաջին խաղակեսի վերջնամասում պատասխանեցին Լոնդոնի «Արսենալի» հարձակնող Նիկլաս Բենդտների դիպուկ հարվածով: 79-րդ րոպեին Բենդտները դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ առաջ մղելով դանիացիներին, սակայն ավելացված ժամանակում «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ալբերտո Ակվիլանին իտալացիներին փրկեց պարտությունից:

9-րդ տուրից հետո իտալացիներն ունեն 21 միավոր, դանիացիներն ու բուլղարացիները՝ 13-ական, Հայաստանի եւ Չեխիայի հավաքականները՝ 12-ական, իսկ Մալթայի թիմը՝ 3: Վերջին տուրում կկայանան Իտալիա – Հայաստան, Դանիա – Մալթա եւ Բուլղարիա – Չեխիա խաղերը:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար 

B խումբ   

Դանիա – Իտալիա՝ 2:2

Նիլաս Բենտներ, 45+1, 79 – Պաբլո Օսվալդո, 28, Ալբերտո Ակվիլանի, 90+1

G խումբ

Բոսնիա եւ Հերցեգովինա - Լիխտենշտեյն` 4:1

Էդին Ջեկո, 27, 39, Զվեզդան Միսիմովիչ, 34, Վեդադ Իբիշեւիչ, 38 – Դեւիդ Հոսլեր, 61

H խումբ

Ուկրաինա - Լեհաստան՝ 1:0

Անդրեյ Յարմոլենկո, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով