12:54  ,  30 սեպտեմբերի, 2013

Անուշ Գրիգորյանն՝ աշխարհի փոխչեմպիոն, Անի Հովսեփյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ավարտված բռնցքամարտի մինչեւ 16 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ, տեղեկանում ենք Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) կայքից։

16-ամյա Գրիգորյանը եզրափակիչում պարտվել է Տայպեյի ներկայացուցիչ Չու Ջու Չիեին։ 54 կգ քաշային կարգում Անի Հովսեփյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս մեդալներն առաջինն են Հայաստանի հավաքականի համար։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում