23:45  ,  28 օգոստոսի, 2026

Նիկոլաս Ջեքսոնը տեղափոխվեց «Աստոն Վիլա»

Սենեգալի հավաքականի 25-ամյա հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց «Աստոն Վիլա», հաղորդում են ակումբների կայքերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» Նիկոլաս Ջեքսոնի տրանսֆերից կստանա 70 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Նիկոլաս Ջեքսոնը վարձակալությամբ անցկացրել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում», որի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print