Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում։
Առաջին տուրի խաղում բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հյուրընկալեց «Շտուտգարտին» եւ առավելության հասավ 5:1 հաշվով։
«Բավարիայից» աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Դեո Ուպամեկանոն, ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, գերմանացի կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը եւ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։ Սեփական դարպասը գրավեց «Շտուտգարտի» գերմանացի պաշտպան Յոշա Վանյոմանը, որը նաեւ խփեց հյուրերի միակ գոլը։
Երկրորդ տուրում «Բավարիան» սեպտեմբերին 5-ին կհյուրընկալվի «Շալկեին», «Շտուտգարտը» սեպտեմբերի 4-ին կընդունի «Քյոլնին»։
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 5:1 (տեսանյութ)
Դեո Ուպամեկանո, 21, Մայքլ Օլիսե, 55, Յոշա Վանյոման, 57, ինքնագոլ, Ալեքսանդր Պավլովիչ, 82, Լուիս Դիաս, 90+2 - Յոշա Վանյոման, 52
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի