29-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն մոտ է Իտալիայի Ա Սերիա վերադառնալուն, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։
Կեսիեն այս ամռանը չերկարաձգեց պայմանագիրը սաուդյան «Ալ Ահլիի» հետ եւ ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Այժմ Կեսիեն բանակցում է Թուրինի «Յուվենտուսի» եւ մայրաքաղաքային «Ռոմայի» հետ։
«Յուվենտուսը» պատրաստ է նրա հետ կնքել 2 տարվա պայմանագիր եւ վճարել տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։
Կեսիեն եւս նախապատվությունը տալիս է «Յուվենտուսի» տարբերակին։
Կեսիեն հանդես է եկել իտալական «Ատալանտայում», «Միլանում», կատալոնական «Բարսելոնայում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի