13:12  ,  18 սեպտեմբերի, 2013

Դարչինյանը եւ Դոները ժամանել են Կորպուս Քրիստի (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (36-5-1, 28 նոկաուտ) եւ երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպինցի Նոնիտո Դոները ժամանել են ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաք, որտեղ սեպտեմբերի 18-ին տեղի կունենա բռնցքամարտիկների մամուլի ասուլիսը, հաղորդում է Boxingscene-ը։

Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Տեխասում։ Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթեւ քաշային կարգում։ 

Հիշեցնենք, որ 2007-ին աշխարհին անհայտ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ մինչ այդ պարտություն չկրած Վախթանգ Դարչինյանի նկատմամբ։ 37-ամյա Դարչինյանը բազմիցս մարտահրավեր էր նետել Դոներին, սակայն նա տարբեր պատճառաբանումներով հրաժարվում էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով