13:12 18 սեպտեմբերի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (36-5-1, 28 նոկաուտ) եւ երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպինցի Նոնիտո Դոները ժամանել են ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաք, որտեղ սեպտեմբերի 18-ին տեղի կունենա բռնցքամարտիկների մամուլի ասուլիսը, հաղորդում է Boxingscene-ը։
Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Տեխասում։ Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթեւ քաշային կարգում։
Հիշեցնենք, որ 2007-ին աշխարհին անհայտ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ մինչ այդ պարտություն չկրած Վախթանգ Դարչինյանի նկատմամբ։ 37-ամյա Դարչինյանը բազմիցս մարտահրավեր էր նետել Դոներին, սակայն նա տարբեր պատճառաբանումներով հրաժարվում էր։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.