10:12  ,  11 սեպտեմբերի, 2013

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում իտալացիներին պարտվելուց հետո Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը հրաժարական է տվել, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Չեխիայի հավաքականը կորցրել է աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունը, եւ 48-ամյա մասնագետը որոշել է հեռանալ թիմից։ Մնացած երկու հանդիպումներում չեխերին կղեկավարի Բիլեկի օգնականներից մեկը։

«Ցանկանում էինք խաղալ աշխարհի առաջնությունում, սակայն չենք կարող։ Հիասթափված եմ, քանի որ մեր ճանապարհորդությունը մոտեցել է ավարտին։ Չկատարեցի իմ առաջ դրած խնդիրը. թիմը դուրս չեկավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Հրաժարական եմ տվել»,- ասել է Բիլեկը։

Հիշեցնենք, որ Իտալիա - Չեխիա հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով