10:12 11 սեպտեմբերի, 20132014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում իտալացիներին պարտվելուց հետո Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը հրաժարական է տվել, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Չեխիայի հավաքականը կորցրել է աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունը, եւ 48-ամյա մասնագետը որոշել է հեռանալ թիմից։ Մնացած երկու հանդիպումներում չեխերին կղեկավարի Բիլեկի օգնականներից մեկը։
«Ցանկանում էինք խաղալ աշխարհի առաջնությունում, սակայն չենք կարող։ Հիասթափված եմ, քանի որ մեր ճանապարհորդությունը մոտեցել է ավարտին։ Չկատարեցի իմ առաջ դրած խնդիրը. թիմը դուրս չեկավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Հրաժարական եմ տվել»,- ասել է Բիլեկը։
Հիշեցնենք, որ Իտալիա - Չեխիա հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.