00:38  ,  11 սեպտեմբերի, 2013

Իտալիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

Իտալիայի հավաքականը նվաճեց Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր՝ ընտրական փուլի 8-րդ տուրում 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով չեխերի նկատմամբ:

Թուրինում կայացած հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Հռոմի «Լացիոյի» չեխ հարձակվող Լիբոր Կոզակը, սակայն ընդմիջումից հետո «Միլանի» ռմբարկու Մարիո Բալոտելին եւ «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին հաղթանակ պարգեւեցին իտալացիներին:

8-րդ տուրից հետո B խմբում ընգրկված իտալացիները հավաքել են 20 միավոր, բուլղարացիները՝ 13, դանիացիները՝ 12, Հայաստանի եւ Չեխիայի հավաքականները՝ 9-ական, իսկ Մալթայի թիմը՝ 3:

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ 

B խումբ 

Իտալիա - Չեխիա՝ 2:1

Ջորջիո Կյելինի, 51, Մարիո Բալոտելի, 54 (11մ.) – Լիբոր Կոզակ, 19

Հեռացում՝ Դանիել Կոլար, 89 (Չեխիա)

A խումբ

Ուելս - Սերբիա՝ 0:3

Ֆիլիպ Ջորջեւիչ, 8, Ալեքսանդր Կոլարով, 39, Լազար Մարկովիչ, 55

C խումբ

Ֆարերյան կղզիներ - Գերմանիա՝ 0:3

Պեր Մերտեսակեր, 23, Մեսութ Օզիլ, 74 (11մ.), Թոմաս Մյուլեր, 84

Հեռացում՝ Աթլի Գրեգերսեն, 73 (Ֆարերյան կղզիներ)

Ավստրիա - Իռլանդիա՝ 1:0

Դավիդ Ալաբա, 84

G խումբ

Հունաստան - Լատվիա՝ 1:0

Դիմիտրիս Սալպինգիդիս, 58

Հեռացումներ՝ Կոստանտինոս Կացուրանիս, 90 – Ռիտվար Ռուգին, 86

H խումբ

Սան Մարինո - Լեհաստան՝ 1:5

Ալեսանդրո Դելա Վալե, 22 – Պյոտր Զելինսկի, 10, 66, Յակուբ Բլաշչիկովսկի, 23, Վալդեմար Սոբոտա, 34, Ադրիան Մերզեւսկի, 75

Ուկրաինա - Անգլիա՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով