Պրահայում Չեխիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղում 2:1 հաշվով Հայաստանի հաղթանակից հետո Sport.co.uk-ը գնահատել է Վարդան Մինասյանի թիմի հեռանկարները եւ խորհուրդ է տվել բաց չթողնել հայերի մասնակցությամբ հանդիպումները դիտելու հնարավորությունը:
«Հենրիխ Մխիթարյանին մեկ գոլ է բաժանում Հայաստանի հավաքականի ռմբարկուական ռեկորդից: Առաջիկա ամիսները շատ կարեւոր են Դորտմունդի «Բորուսիայի» նորեկի համար: Թեեւ նա հզոր խաղ ցուցադրեց չեխերի դեմ, սակայն առաջիկա հանդիպումներում Դանիային, Բուլղարիային եւ Իտալիային հաղթելու համար անհրաժեշտ կլինի բազմապատկել ջանքերը:
Եթե Հայաստանի հավաքականը կարողանա կառչել B խմբի երկրորդ տեղից, ապա աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար տանող ճանապարհը կկրճատվի, սակայն ավելի հեշտ չի դառնա: Եթե Հայաստանը շարունակի խաղալ այնպես, ինչպես Դանիայի եւ Չեխիայի հետ վերջին երկու պաշտոնական հանդիպումներում, ապա Մինասյանի թիմի հանդիպումները պետք է դիտել: Հայերը ուշադրություն են հրավիրում հզոր մրցակիցների դեմ լուրջ խաղով: Պաշտպանությունում Հայաստանը բարելավման կարիք ունի, բայց քանի դեռ հարձակվողները գոլային պահեր են ստեղծում, իրացման ավելի մեծ արդյունավետությունը կարող լինել ապագա հաջողությունների բանալին»,- գրում է պարբերականը:
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը կընդունի դանիացիներին: Այժմ Բուլղարիան, Չեխիան, Հայաստանը եւ Դանիան հավասարապես հավակնում են երկրորդ տեղին եւ անցումային հանդիպումների իրավունքին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի