16:39  ,  27 հոկտեմբերի, 2026

ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել։

Հոկտեմբերի 28-ին Սլովենիայում կկայանա ՈւԵՖԱ Երիտասարդական լիգայի «Բրավո» Մ-19 - «Ցրվենա Զվեզդա» Մ-19 հանդիպումը։ Գլխավոր մրցավարը Աշոտ Ղալթախչյանն է, օգնականները՝ Նարեկ Պողոսյանն ու Արման Հակոբջանյանը, հաղորդում է ՀՖՖ–ի կայքը։

Նույն օրը Մոստարում՝ «Զրինսկիի» տնային մարզադաշտում, կկայանա ՈւԵՖԱ Երիտասարդական լիգայի մեկ այլ՝ «Զրինսկի» Մ-19 - «ՊԱՈԿ» Մ-19 խաղը։ Գլխավոր մրցավարը Յուրա Մահտեսյանն է, օգնականները՝ Արթուր Գդլյանն ու Վանիկ Սիմոնյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news