18:35  ,  27 հոկտեմբերի, 2026

Գուտի. Մբապեն եւ Յամալն ավելի արժանի էին «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արդյունքները։ Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։

«Ինչպիսի զուգադիպություն. «Ոսկե գնդակի» 70-ամյակին նվիրված արարողությունն անցկացվում է Լոնդոնում եւ մրցանակը ստանում լոնդոնցի։ Անհավանական զուգադիպություն։

Կիլիան Մբապեն եւ Լամին Յամալն ավելի արժանի էին «Ոսկե գնդակին»։ Քեյնը չէր էլ պատկերացնում, որ ինքը կստանա մրցանակը։ Նա կարծում էր, որ Յամալն ու Մբապեն իրենից առաջ կլինեն»,- Գուտիի խոսքը մեջբերում է El Chiringuito-ն։

Հարի Քեյնն անցած մրցաշրջանում «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հետ մասնակցել է 65 հանդիպման, խփել է 73 գոլ՝ ստանալով նաեւ Եվրոպայի լվագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news