15:05 7 սեպտեմբերի, 2013Պրահայում Չեխիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղում 2:1 հաշվով Հայաստանի հաղթանակից հետո Sport.co.uk-ը գնահատել է Վարդան Մինասյանի թիմի հեռանկարները եւ խորհուրդ է տվել բաց չթողնել հայերի մասնակցությամբ հանդիպումները դիտելու հնարավորությունը:
«Հենրիխ Մխիթարյանին մեկ գոլ է բաժանում Հայաստանի հավաքականի ռմբարկուական ռեկորդից: Առաջիկա ամիսները շատ կարեւոր են Դորտմունդի «Բորուսիայի» նորեկի համար: Թեեւ նա հզոր խաղ ցուցադրեց չեխերի դեմ, սակայն առաջիկա հանդիպումներում Դանիային, Բուլղարիային եւ Իտալիային հաղթելու համար անհրաժեշտ կլինի բազմապատկել ջանքերը:
Եթե Հայաստանի հավաքականը կարողանա կառչել B խմբի երկրորդ տեղից, ապա աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար տանող ճանապարհը կկրճատվի, սակայն ավելի հեշտ չի դառնա: Եթե Հայաստանը շարունակի խաղալ այնպես, ինչպես Դանիայի եւ Չեխիայի հետ վերջին երկու պաշտոնական հանդիպումներում, ապա Մինասյանի թիմի հանդիպումները պետք է դիտել: Հայերը ուշադրություն են հրավիրում հզոր մրցակիցների դեմ լուրջ խաղով: Պաշտպանությունում Հայաստանը բարելավման կարիք ունի, բայց քանի դեռ հարձակվողները գոլային պահեր են ստեղծում, իրացման ավելի մեծ արդյունավետությունը կարող լինել ապագա հաջողությունների բանալին»,- գրում է պարբերականը:
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը կընդունի դանիացիներին: Այժմ Բուլղարիան, Չեխիան, Հայաստանը եւ Դանիան հավասարապես հավակնում են երկրորդ տեղին եւ անցումային հանդիպումների իրավունքին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.