14:33  ,  2 սեպտեմբերի, 2013

Բոլթը՝ Մոյեսին. Մեզ խաղարկող է հարկավոր, հենց հիմա

Օլիմպիական խաղերի վեցակի, աշխարհի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլթը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսին կոչ է արել նոր ձեռքբերումներ կատարել։

Instagram-ի իր էջում արագավազորդը տեսանյութ է տեղադրել, որում շոտլանդացի մասնագետին կոչ է անում նոր խաղարկող ձեռք բերել։

«Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու եմ։ Դեւիդ Մոյես, դու պետք է ձեռք բերես խաղարկողի, ով կկարողանա փոխանցումներ կատարել եւ սուր պահեր ստեղծել։ Հենց հիմա։ Ավելի շատ վերահսկողություն»,- ասել է Բոլթը։

Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնը տրանսֆերային ամբողջ պատուհանի ընթացքում փորձում էր իրականացնել իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի, բելգիացի Մարուան Ֆելաինիի եւ գերմանացի Մեսութ Օզիլի տրանսֆերները, սակայն ամեն անգամ անհաջողություն էր կրում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով