14:33 2 սեպտեմբերի, 2013Օլիմպիական խաղերի վեցակի, աշխարհի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլթը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսին կոչ է արել նոր ձեռքբերումներ կատարել։
Instagram-ի իր էջում արագավազորդը տեսանյութ է տեղադրել, որում շոտլանդացի մասնագետին կոչ է անում նոր խաղարկող ձեռք բերել։
«Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու եմ։ Դեւիդ Մոյես, դու պետք է ձեռք բերես խաղարկողի, ով կկարողանա փոխանցումներ կատարել եւ սուր պահեր ստեղծել։ Հենց հիմա։ Ավելի շատ վերահսկողություն»,- ասել է Բոլթը։
Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնը տրանսֆերային ամբողջ պատուհանի ընթացքում փորձում էր իրականացնել իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի, բելգիացի Մարուան Ֆելաինիի եւ գերմանացի Մեսութ Օզիլի տրանսֆերները, սակայն ամեն անգամ անհաջողություն էր կրում։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.