23:20  ,  30 մայիսի, 2018

Բոլթը կմասնակցի ֆուտբոլային հանդիպման

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը նորվեգական «Ստրյոմսգոդսետի» կազմում կմասնակցի Նորվեգիայի երիտասարդական հավաքականի հետ ընկերական խաղին։

Ջամայկացին կխաղա 9,58 (100 մետր վազքատարածությունում նրա սահմանած ռեկորդն է) համարի խաղաշապիկով։

«Մենք խաղացողներին ասացինք, որ մարզմանը նրանց հետ լինելու է շատ արագ նորեկ։ Դռները բացվեցին և ներս մտավ Բոլթը։ Ֆուտբոլիստների համար դա շոկ էր»,- պատմել է «Ստրյոմսգոդսետի» մարզական տնօրեն Յոստեյն Ֆլոն։

Հիշեցնենք, որ մարտին Բոլթը մարզում էր անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով