16:52  ,  8 նոյեմբերի, 2026

«Սյունիքն» ուժեղ էր «Գանձասարից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 13-րդ տուրում «Սյունիքն» ընդունեց «Գանձասարին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Սյունիքի» գոլերը խփեցին 30-ամյա հարձակվող Ալեն Կարապետյանն ու 29-ամյա կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը։

«Գանձասարից» աչքի ընկավ 22-ամյա պորտուգալացի հարձակվող Թոմաս Ռոչան։

«Սյունիքը» 11 միավորով 10-րդն է, «Գանձասարն» ունի 3 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Սյունիք» - «Գանձասար»՝ 2:1

Ալեն Կարապետյան, 5, Վահագն Հայրապետյան, 43 - Թոմաս Ռոչա, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News