12:03  ,  8 նոյեմբերի, 2026

ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

2025 թ. աշխարհի չեմպիոնը երկամարտում գրանցեց 457 կգ արդյունք (210+247):

Պոկում վարժությունում Լալայանն առաջին մոտեցմամբ հաջողությամբ գլխավերեւում պահեց 205 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 210 կգ: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրված էր 217 կգ: Այս վարժությունում Լալայանը երկրորդն է եւ նվաճեց արծաթե մեդալ:

Վարժության առաջատարը Իրաքի ներկայացուցիչ Ալի Ամար Յուբարավին է, որը Լալայանից առավելություն ունի մեկ կիլոգրամով՝ 211 կգ: Երրորդ տեղում Իրանը ներկայացնող Ալի Դավուդին է 206 կգ-ով:

Հրում վարժությունը Լալայանը սկսեց 247 կգ-ով եւ հաջողությամբ պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամբ Լալայանը հրեց 252 կգ, բայց մրցավարները չհաշվեցին քաշը արմունկի խաղի պատճառով:

Երրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 257 կգ, որպեսզի Լալայանը շրջանցի Ալի Ամար Յուբարավին, որը հրել էր 255 կգ, բայց Լալայանը ձախողեց: Նախ ներքեւում դժվարությամբ աշխատեց, ապա գլխավերեւում չկարողացավ ֆիքսել ծանրաձողը եւ գցեց:

Այս վարժությունում 263 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանես Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Յուսուֆին: Վարազդատ Լալայանը նվաճեց վարժության բրոնզե մեդալը:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը 466 կգ-ով նվաճեց Իրաքի ներկայացուցիչ Ալի Ամար Յուբարավին (211+255):

Արծաթե մեդալակիր դարձավ Իրանը ներկայացնող Ալիրեզա Յուսուֆին՝ 458 կգ (195+263):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print