11:34  ,  26 սեպտեմբերի, 2013

Բոլթ. Օգնել եմ Ռոնալդուին, կօգնեմ եւ Բեյլին

Հարգում եմ «Ռեալին»։ Եթե ակումբին եւ Բեյլին անհրաժեշտ լինի իմ օգնությունն, ապա պատրաստ եմ ժամանել Մադրիդ եւ անհատական մարզումներ անցկացնել Գարեթի հետ, հայտարարել է Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը՝ խոսելով Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին։

«Գիտեմ, թե ինչպես կարելի է օգնել Բեյլին ավելի արագ դառնալ։ Լսել եմ, որ նա կարողանում է նույնքան արագ վազել, որքան ես։ Շատ կարեւոր է վազքի տեխնիկան։ Արդեն օգնել եմ Կրիշտիանու Ռոնալդուին ճիշտ արագացումներ կատարել։ Դուք կարող եք տեսնել արդյունքը»,- Բոլթի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ Բեյլը զարգացրել է 40 կմ/ժ արագություն, այն դեպքում, երբ աշխարհի ամենաարագ մարդը՝ ջամայկացին, վազում է 43 կմ/ժ-ից քիչ ավելի արագությամբ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով