18:46  ,  4 սեպտեմբերի, 2013

Ուսեյն Բոլթը հայտնել է մեծ սպորտից հեռանալու տարեթիվը

Օլիմպիական խաղերի վեցակի, աշխարհի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլթը ցանկանում է մեծ սպորտից հեռանալ չպարտված, փառքի գագաթնակետին, հաղորդում է AP-ն։։ 100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակրի գլխավոր նպատակն է երեք ոսկե մեդալ նվաճել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։

«Ողջամիտ կլինի, եթե կարիերաս ավարտեմ Ռիո-2016-ում երեք ոսկե մեդալ նվաճելուց հետո։ Ես ցանկանում եմ դառնալ առաջինը, ով կկարողանա աթլետիկայում երեք Օլիմպիական խաղեր անընդմեջ երեք ոսկե մեդալ նվաճել։ Եթե ցանկանում ես բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի եւ ֆուտբոլիստ Պելեի նման մեծագույն մարզիկ լինել, պետք է հանդես գալ, քանի դեռ չի եկել թոշակի գնալու ժամանակը»,- ասել է Ուսեյն Բոլթը, որը սեպտեմբերի 6-ին այս մրցաշրջանում վերջին անգամ դուրս կգա մեկնարկ «Ադամանդե լիգայում»։

Ջամայկացի արագավազորդը 2008թ. Պեկինի եւ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է 100 եւ 200 մետր վազքերում եւ 4 անգամ 100 մետր արագավազքում։ 100 մետր վազքում աշխարհի ռեկորդն այժմ 9.58 վայրկյան է, 200 մետր վազքում՝ 19.19։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով