17:30  ,  8 նոյեմբերի, 2026

«Նապոլին» ու «Լացիոն» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 11-րդ տուրում «Նապոլին» ընդունեց Հռոմի «Լացիոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ):

28-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լացիոյի» 27-ամյա իտալցի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին։

48-րդ րոպեին «Լացիոյի» 30-ամյա իսպանացի պաշտպան Ալֆոնսո Պեդրասան գրավեց սեփական դարպասը նեապոլյան թիմի սուր գրոհի ժամանակ։

«Լացիոն» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նապոլին» ունի 15 միավոր եւ 10-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News