11:48  ,  7 սեպտեմբերի, 2013

«Ադամանդե լիգա». Բոլթը կրկին լավագույնն է 100 մետրում

Օլիմպիական 6-ակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը հաղթել է Բրյուսելում մեկնարկած «Ադամանդե լիգայի» 100 մետր վազքի մրցումներում։

Ջամայկացի արագավազորդը գրանցել է 9.80 վայրկյան արդյունք։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի Մայք Ռոջերսը, իսկ երրորդ տեղում ճամայկացի Նեստա Կարտերն է։

Աթլետիկա. «Ադամանդե լիգա»

Բրյուսել, Բելգիա

Տղամարդիկ, 100 մետր

1. Ուսեյն Բոլթ (Ջամայկա)՝ 9.80

2. Մայք Ռոջերս (ԱՄՆ)՝ 9.90

3. Նեստա Կարտեր (Ճամայկա)՝ 9.94

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով