Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոները պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանին խորհուրդ է տվել այլ մրցակից փնտրել, եթե նա չհամաձայնի մենամարտել 126 ֆունտ քաշային կարգում (57.153 կգ)։
«126 ֆունտը լավ քաշ է ինձ համար։ Եթե Դարչինյանը չի ցանկանում մենամարտել այս քաշում, ապա կան բազմաթիվ այլ բռնցքամարտիկներ»,- ֆիլիպինցու խոսքը մեջբերում է BoxingScene.com-ը։
Դոներն ու Դարչինյանը հանդիպել էին 2007-ին, երբ ֆիլիպինցին 5-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել հայ բռնցքամարտիկին։ Դոներ - Դարչինյան մենամարտը նախատեսված է անցկացնել նոյեմբերին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի 
00:39 , 3 հոկտեմբերի