12:57 27 օգոստոսի, 2013Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոները պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանին խորհուրդ է տվել այլ մրցակից փնտրել, եթե նա չհամաձայնի մենամարտել 126 ֆունտ քաշային կարգում (57.153 կգ)։
«126 ֆունտը լավ քաշ է ինձ համար։ Եթե Դարչինյանը չի ցանկանում մենամարտել այս քաշում, ապա կան բազմաթիվ այլ բռնցքամարտիկներ»,- ֆիլիպինցու խոսքը մեջբերում է BoxingScene.com-ը։
Դոներն ու Դարչինյանը հանդիպել էին 2007-ին, երբ ֆիլիպինցին 5-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել հայ բռնցքամարտիկին։ Դոներ - Դարչինյան մենամարտը նախատեսված է անցկացնել նոյեմբերին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.