Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում կատալոնական «Էսպանյոլը» սեփական խաղադաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Վալենսիայի» դարպասը:
Ամբողջ հանդիպման ընթացքում կատալոնացիները բացահայտ առավելություն ունեին եւ արժանի հաղթանակ տարան:
Մեկական գնդակ խփեցին իսպանացիներ Կրիստիան Գոմեսը, Ժոան Վերդուն, Ալվարո Վասկեսը եւ նիգերիացի հարձակվող Կալու Ուչեն:
«Էսպանյոլը» վաստակեց 45 միավոր եւ բարձրացավ 8-րդ տեղ: Վալենսիացիները 52 միավորով եզրափակում են լավագույն եռյակը:
Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր
«Էսպանյոլ» - «Վալենսիա»՝ 4:0
Կրիստիան Գոմես, 26, Ժոան Վերդու, 30, Ալվարո Վասկես, 58, Կալու Ուչե, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում