Այո, ես Վլադիմիր Կլիչկոյին տեսա գիշերային ակումբում, ասել է բրիտանացի գերծանքաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան: Սկանդալային վարքով հայտնի բրիտանացին անդրադարձել է իր եւ գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի միջեւ հանդիպմանը գիշերային ակումբում:
«Այո, ես տեսա Վլադիմիրին: Նա Հայդեն Պանետյերի հետ չէր: Եթե Հայդենն այնտեղ լիներ, ապա ես նրան կտանեի ինձ հետ»,- Չիսորայի խոսքը մեջբերում է boxrec.com-ը
Ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանետյերին Վլադիմիր Կլիչկոյի ընկերուհին է: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Կլիչկոն ու Չիսորան ծեծկռտուք են սարքել Իբիցայի գիշերային ակումբներից մեկում: Հուլիսի 31-ին ուկրաինացին հերքել էր այդ լուրերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 28 նոյեմբերի
01:05 , 28 նոյեմբերի
23:38 , 27 նոյեմբերի 
22:01 , 27 նոյեմբերի 
21:07 , 27 նոյեմբերի
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի