12:25  ,  30 հուլիսի, 2013

Կլիչկոն եւ Չիսորան ծեծկռտուք են սարքել Իբիցայի գիշերային ակումբում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն եւ բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան Իբիցայի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուք են սարքել, հաղորդում է The Mirror-ը։

Գերծանրքաշային բռնցքամարտիկներին բաժանել են ակումբի անվտանգության աշխատակիցները։ Ենթադրվում է, որ ծեծկռտուքը սկսել է Չիսորան, ով հայտնի է սկանդալային վարքով:

«Նրանց մեջ պատմություն կա, սակայն այս հանդիպումը պատահականություն էր»,- հայտարարել է Չիսորայի գլխավոր մարզիչ Դոն Չարլզը։

Հիշեցնենք, որ «պատմությունը» կապված է Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտում Չիսորայի գռեհիկ վարքի հետ, երբ նա բերանի ջուրը թքել էր Վիտալիի եղբոր՝ Վլադիմիր Կլիչկոյի դեմքին: Այդ մենամարտում պարտվելուց հետո Չիսորան նաեւ ծեծկռտուք էր սարքել աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Հեյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում