Չիսորա. Եթե Կլիչկոն Պանետյերիի հետ լիներ, ես նրան կտանեի ինձ հետ

16:55   31 հուլիսի, 2013

Այո, ես Վլադիմիր Կլիչկոյին տեսա գիշերային ակումբում, ասել է բրիտանացի գերծանքաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան: Սկանդալային վարքով հայտնի բրիտանացին անդրադարձել է իր եւ գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի միջեւ հանդիպմանը գիշերային ակումբում:

«Այո, ես տեսա Վլադիմիրին: Նա Հայդեն Պանետյերի հետ չէր: Եթե Հայդենն այնտեղ լիներ, ապա ես նրան կտանեի ինձ հետ»,- Չիսորայի խոսքը մեջբերում է boxrec.com

Ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանետյերին Վլադիմիր Կլիչկոյի ընկերուհին է: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Կլիչկոն ու Չիսորան ծեծկռտուք են սարքել Իբիցայի գիշերային ակումբներից մեկում: Հուլիսի 31-ին ուկրաինացին հերքել էր այդ լուրերը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.