Շոկի մեջ եմ բրիտանական մամուլում տեղ գտած լուրերից, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն: Ուկրաինացի բռնցքամարտիկը հերքել է իր եւ բրիտանացի Դերեկ Չիսորայի միջեւ Իբիցայի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը:
«Շոկի մեջ եմ բրիտանական մամուլում տեղ գտած լուրերից, թե բախվել եմ Չիսորաի հետ: Ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ եւ բռունցքներս գործի եմ դնում միայն ռինգում: Չեմ ցանկանում մեկնաբանել Չիսորայի հոգեբանական խնդիրները»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է իր պաշտոնական կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի