22:04  ,  19 դեկտեմբերի, 2014

Վլադիմիր Կլիչկոն 7 տարի անց դարձյալ ռինգ դուրս կգա ԱՄՆ-ում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 25-ին Նյու Յորքում, հաղորդում է Bild-ը:

Սպասվում է, որ ուկրաինացի բռնցքամարտիկը տիտղոսները կպաշտպանի ամերիկացի Բրայանտ Ջենինգսի հետ մենամարտում: Հոնորարի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են:

WBO վարկածով աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդը Թայսոն Ֆյուրին է, որի հետ էլ Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի հետագայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով