19:27  ,  27 նոյեմբերի, 2026

Գեւորգ Ղազարյան․ Քաղաքականության մեջ չեմ եղել եւ չկամ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գեւորգ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյով դիմել է հետեւորդներին։

«Սիրելի ժողովուրդ, որոշ շրջանակներ ֆուտբոլային մեր ազնիվ նկրտումները փորձում են տեղափոխել քաղաքական դաշտ։ Քաղաքականության մեջ երբեք չեմ եղել եւ չկամ եւ չեմ աշխատում ոչ մի ակումբում։

ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում՝ աշխատելու եմ կառավարության եւ ֆուտբոլի բոլոր շահառուների հետ։ Ֆուտբոլը հաղթելու է»,- նշել է Գեւորգ Ղազարյանը։

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Դենիս Ջորակեֆն է, որին առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News