22:22  ,  2 դեկտեմբերի, 2015

Վլադիմիր Կլիչկոն ռեւանշ մենամարտ կանցկացնի Թայսոն Ֆյուրիի հետ

Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն կօգտվի բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ ռեւանշ մենամարտի անցկացման հնարավորությունից եւ կփորձի վերադարձնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում IBF, IBO, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը:

«Ամանորյա նվեր ունեմ Թայսոն Ֆյուրիի եւ բռնցքամարտի բոլոր սիրահարների համար: Ես կօգտվեմ պայմանգրի այն կետից, որը հնարավորություն է տալիս ռեւանշ մենամարտ անցկացնել բրիտանացու դեմ: Մենամարտը նախապատրաստական փուլում է եւ տեղի կունենա 2016-ին»,- Ինստագրամում գրել է Վլադիմիր Կլիչկոն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում նոյեմբերի 28-ին կայացած մենամարտում Ֆյուրին մրցավարների միաձայն որոշմամբ էր հաղթել 39-ամյա ուկրաինացուն, որը նախորդ անգամ պարտվել էր 11 տարի առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով